ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Անկեղծ` նախանձում եմ թալիբներին

Անկեղծ` նախանձում եմ թալիբներին
04.01.2025 | 08:39

Պակիստանը միջուկային զենք ունի և հարևան Աֆղանստանի հետ գտնվում է պատերազմի շեմին:

Աֆղանստանը ոչ միայն միջուկային զենք չունի, այլև, ընդհանրապես` զենքի պակաս ունի և գտնվում է պատժամիջոցների տակ, սակայն ...

«Թալիբան» շարժման կողմից ձևավորված Աֆղանստանի նորաստեղծ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան ասում է`«Մեզ չի հետաքրքրում, եթե նրանք միջուկային ռումբ ունենան, մենք հավատ ունենք և գիտենք, որ Աստված մեզ հետ է»:

ՈՒշադրություն դարձրեք. թալիբները խաղաղության, հողատվության, խաչմերուկի, ՀԱՊԿ-ի, եվրադիտորդների, սահմանազատման, Սահմանադրության փոփոխման վերաբերյալ չեն խոսում և մտածում: Ավելին` վստահ եմ, որ Աֆղանստանում որևէ մեկը չի մտածում, ենթադրենք` Հերատը «հանձնելու և հանգիստ ապրելու մասին»: Թալիբների շարքերում չկան նաև «Հաղթում ենք» կեղծ կարգախոսի երկրպագուներ:

Թալիբներն ունեն հավատ և գիտեն, որ Աստված իրենց հետ է:

Անկեղծ` նախանձում եմ թալիբներին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3278

Մեկնաբանություններ